03/08/2023 11:41
««Ո՛չ» խրախճանքին՝ ժանտախտի պահին». Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (Տեսանյութ)
Կառավարության դիմաց, որտեղ գործադիր մարմնի հերթական նիստն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարբեր քաղաքացիական խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում՝ տարբեր պահանջներով։
«Նույնիսկ պարտությունից հետո այս երկրի պետական քաղաքականությունը չի փոխվել դեպի ռազմարդյունաբերության զարգացում. մեկ տարի առաջ այս օրն ադրբեջանցիները դարձյալ «Բայրաքթարներով» հարձակվեցին, ու մենք էլի անպաշտպան էինք, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ», - լրագրողների հետ զրույցում ասաց ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը։
Նա նշեց, թե վստահ է՝ այսօր էլ անպաշտպան ենք, ինչպես պատերազմի օրերին։
«Մեր պահանջն է՝ ռազմարդյունաբերության զարգացումը դարձնել պետական քաղաքականություն, բերել առաջին պլան։ Ինչու այս օրերին, որովհետև այս օրերին տեսնում ենք, որ խրախճանքի տարբեր միջոցառումներ են կազմակերպում, երգիչներ են հրավիրում, աստղաբաշխական գումարներ են ծախսվում այդ երգիչներին Հայաստան բերելու համար, իսկ ռազմարդյունաբերության զարգացմանը՝ ոչ մի կոպեկ։ Այստեղ մենք ասում ենք՝ «այո՛» ռազմարդյունաբերությանը, «ոչ»՝ խրախճանքին ժանտախտի պահին, «ոչ»՝ տեսարան-զվարճանքին», - ասաց Վահագն Չախալյանը։