03/08/2023 12:34
Փաշինյանն է որոշելու իրեն սպասարկող ինքնաթիռի և ուղղաթիռի չվերթերից այլ անձանց օգտվելու կարգը
Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխություններին:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» գործող օրենքով ամրագրված է, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ, բայց օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթերի կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը:
Փոփոխությամբ ակնկալվում է, որ վարչապետի որոշմամբ կսահմանվի ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթերի կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը: