03/08/2023 14:35
Անցած 5 տարիների ընթացքում ընտրողների թիվը նվազել է. ԿԸՀ նախագահ (Տեսանյութ)
Այսօրվանից սկսած՝ քաղաքական ուժերը կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Այս պահի դրությամբ դեռևս որևէ քաղաքական ուժ չի առաջադրվել», - ասաց ԿԸՀ նախագահը։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ընտրողների թվաքանակը 823 559 է։ «Նախորդ ընտրություններում ընտրողների թիվը 848 հազար է եղել» , - նշեց Հովակիմյանը։
Նա ասաց, թե անցած 5 տարիների ընթացքում ընտրողների թիվը նվազել է։
«2021 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական ցուցակներից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, ովքեր 6 ամիս և ավելի ժամկետանց անձը հաստատող փաստաթղթեր ունեին։ Այս փոփոխության արդյունքում Երևանում ընտրողների թիվը նվազել է 25 հազարով»։