03/08/2023 13:11
Արցախի հիվանդանոցներում գտնվող պացիենտների համար իրավիճակը բավական կրիտիկական է. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)
Արցախի հիվանդանոցներում գտնվող պացիենտների համար իրավիճակը բավական կրիտիկական է, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ինչքան շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցողներին, ովքեր ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ եթե մարդիկ շարունակեն չստանալ բժշկական համապատասխան օգնություն, դեղորայք, նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ։
Նա ասաց, թե հումանիտար բեռում, ինչը շարունակում է Կոռնիձորում կանգնած մնալ, կան բոլոր այն դեղորայքները, որոնց կարիքը կա Արցախում։