03/08/2023 20:34
Դանակահարություն Նոր Հաճնի Չարենցի փողոցում
Հուլիսի 28-ին, ժամը 01.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ եղբորը դանակահարել են: Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքից և Նաիրիի բաժնից Նոր Հաճնի Չարենցի փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ հուլիսի 28-ի ժամը 01.00-ի սահմաններում Չարենցի փողոցի նշված շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա և 40-ամյա երկու տղամարդիկ ծեծի են ենթարկել 32-ամյա համաքաղաքացուն, այնուհետև 42-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
38-ամյա տղամարդը նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, իսկ 40-ամյա տղամարդը օգոստոսի 2-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին և խոստովանել կատարվածի մասին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: