03/08/2023 10:17
Հայաստանում հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:
2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով: