03/08/2023 15:59
Արցախում հացի հերթում սպասող երեխան ուշագնաց է եղել
Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո, հացի փռի մուտքի դիմաց իրարանցում նկատեցի, բոլորը փորձում էին ինչ-որ մեկին փրկել, գրել է փաստաբան Արմեն Բաղդասարյանը։
«Հոծ բազմության մեջ նկատեցի այս երեխային, ով ուշագնաց էր եղել, և սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։
Շենքի բնակիչները, հաշված վայրկյանների ընթացքում, մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը, երրորդն էլ տանը պահած մի քանի կոնֆետը ձեռքներին, մոտեցան և հյուրասիրեցին երեխային։
Սա է այսօրվա Արցախը, իսկ «քաղաքակիրթ» աշխարհը նիրհում է խորը քնի մեջ», - գրել է նա։