04/08/2023 13:01
Իշխանասարի հետ կապված վերջին դեպքերը հիշեք, երբ մեծ դիվերսիա մտավ, նոր են ասում, որ 15 հոգի են եղել, ուղղակի 3 հոգուն են կարողացել ֆիքսել. Արա Ռոստոմյան (Տեսանյութ)
Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը խոսում է այն մասին, որ բոլորիս պետք է հստակ լինի՝ օրվա իշխանություններն ում տվյալներն ուզենան կտան Ադրբեջանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանը։
«Երևանի փողոցներում էլ քայլելուց կառևանգեն, կտանեն, Նախիջևանի սահմանին կհանձնեն թուրքերին, կասեն՝ թուրքերը մտան, առևանգեցին։ Սա մտահոգիչ է, հանրությունը սրա մասին պետք է ձայն բարձրացնի», - ասաց զոհված զինծառայողի ծնողը։
Արա Ռոստոմյանն ասաց, թե դուրս են եկել պայքարի և այնքան են պայքարելու, մինչև ազատվեն օրվա իշխանություններից։
«Փորձելու ենք արթնացնել քնած ժողովրդին, որ վաղը թուրքն իրենց տուն է մտնելու։ Իշխանասարի հետ կապված վերջին դեպքերը հիշեք, երբ մեծ դիվերսիա մտավ, նոր են ասում, որ 15 հոգի են եղել, ուղղակի 3 հոգուն են կարողացել ֆիքսել։ Ամեն օր մենք բոլորս վտանգված ենք», - ասաց ծնողը։