04/08/2023 13:32
Իմ տղային Նիկոլն է սպանել, ինքն իմ համար վարչապետ չի. Գարիկ Գալեյան (Տեսանյութ)
Իմ տղային Նիկոլն է սպանել, ինքն իմ համար վարչապետ չի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Նա վեր կացավ ու ասաց, թե մեր տղաները զոհվել են խաղաղության համար, այսինքն՝ հայրենիքի համար չեն զոհվել։ Ուզեց ասել, թե հայ ազգը հայրենիք չունի։ Քո երեխաներին տանեիր, զոհեիր հանուն ապագա խաղաղության, ինչո՞ւ մեր տղաներին տարար, մեզ ապագա խաղաղություն պետք չի, առանց հայրենիք ինչ խաղաղություն»,-ասաց Գարիկ Գալեյանը։