04/08/2023 15:50
Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Ադրբեջանին կոչ են արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը
Կանադան Ադրբեջանին կոչ է արել կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և թույլ տալ մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, բոլոր կողմերին կոչ ենք անում շարունակել խաղաղ երկխոսությունը»,- ասված է Կանադայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան գրառման մեջ։
Canada is concerned with the deteriorating humanitarian situation in Nagorno-Karabakh. We call on Azerbaijan to comply with the order of the ICJ to allow the free transit of people and goods in the Lachin corridor and urge all sides to continue peaceful dialogue.
— Foreign Policy CAN (@CanadaFP) August 3, 2023