04/08/2023 13:05
ՀՀ քաղաքացիների 67 տոկոսը չի վստահում հուլիսի 25-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխաններին. Հարցում (Տեսանյութ)
ՀՀ քաղաքացիների 67 տոկոսը չի վստահում հուլիսի 25-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխաններին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ «Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Լիովին վստահում է 16,1 տոկոսը, ավելի շուտ վստահում է 14,5 տոկոսը։ Ավելի շուտ չի վստահում 13,1 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 54,4 տոկոսը»,- մանրամասնեց նա։
Նավասարդյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պատասխաններին չեն վստահում քաղաքացիների ավելի քան 67 տոկոսը։