04/08/2023 22:11
Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը՝ դեպի Հակարիի կամուրջ արցախցիների երթի մասին․ Azatutyun
Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները առաջիկա օրերին ծրագրում են ավտոբուսներով ավտոերթ կազմակերպել դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ։ Իրենց այդ քայլով փորձելու են ցույց տալ աշխարհին, որ Ալիևը ստում է, թե ճանապարհը բաց է։
Ավտոբուսով դեպի Հակարիի կամուրջ ուղևորության շուրջ Արցախում միասնական մոտեցում չկա: Խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ եթե 100-ավոր քաղաքացիներ ցանկություն են հայտնել մասնակցել խաղաղ ակցիային, ապա իր համոզմամբ, հազարավոր մարդիկ էլ դեմ են դրան։
Արցախի իշխանությունից վստահեցնում են՝ ոչ ավտոբուսներով և ոչ էլ վառելիքով չեն աջակցում դեպի Հակարիի կամուրջ ուղևորվող քաղաքացիներին։
Նախագահ Արայիկ Հարությունյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ նա ըմբռնումով է մոտենում հանրային նախաձեռնություններին։ Հարությունյանը հուսով է, որ Լաչինի միջանցքի ապարջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները արդյունավետ կլինեն, և արցախցիները ստիպված չեն լինի նման քայլերի դիմել։ Թե այժմ կոնկրետ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Արցախի իշխանությունները, չեն մանրամասնել։