04/08/2023 17:39
Արցախում պլանավորում են խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու նպատակով
Արցախում նախատեսում են խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու շրջափակման մեջ է պահում Արցախը՝ արգելափակելով մարդկանց, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Երթի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ստեղծվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում»-ը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանն ասել է, որ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում են խաղաղ պայքարի միջոցով։
«Ելնելով այն իրավիճակից, որում գտնվում ենք՝ կարող ենք անզեն, մեծաթիվ խաղաղ բնակիչներով մեկնել Հակարի և տեղում հարցերը լուծել, այսինքն՝ անցնել բանակցությունների: Սա չի նշանակում, որ մենք մերժում ենք Արցախի պետական մարմիններին, քանի որ կարծիք կա, թե այս քայլով Ալիևի ասածն ենք անում: Այդպես չէ: Մենք համաժողովրդական շարժմամբ բարձրացնում ենք այն հարցերը, որոնք արդեն բարձրաձայնել ենք՝ ցույց տալով, որ Արցախում ոչ թե ինչ-որ հանցագործներ են զավթել իշխանությունը և փորձում են իրենց կամքը թելադրել, այլ, որ ժողովուրդն ու իշխանությունը միակարծիք են այն ամենի հարցում, ինչ վերաբերում է ինքորոշմանն ու Արցախի կարգավիճակին: Այս շարժումն անկախ ժողովրդական շարժում է: Սա համաժողովրդական շարժման նոր գաղափար է, որ պիտի գնանք ու ինքներս միջանցքն ապաշրջափակենք»,-մանրամասնեց Օսիպյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։