04/08/2023 21:53
Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր». Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է՝ այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։
Մարուքյանը շեշտել է. «ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»:
Մարուքյանն ընդգծել է՝ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ, բայց այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։
«Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- եզրափակել է նա: