04/08/2023 19:27
Այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և իշխանություններին. Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին՝ երկրում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որի հետևանքով 6 մարդ է զոհվել։
«Խորը ցավով տեղեկացա Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը մարդկային կյանքեր խլեց։ Այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և իշխանություններին, իսկ զոհերի հարազատներին մաղթում տոկունություն, համբերություն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։