04/08/2023 11:10
Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում ճանապարհի բարեկարգման և կահավորման ուղղությամբ. ինչ-որ պրոցես է եփվում, որը չի բխում հայկական շահերից. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում (դեպի Ստեփանակերտ)` ճանապարհի բարեկարգման և կահավորման ուղղությամբ, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ հատկանշական է, որ այդ աշխատանքները մեկնարկել են հուլիսին՝ Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան բանակցություններից հետո:
«Տարբերակներն առանձնապես շատ չեն: Կա՛մ Հայաստանի իշխանության հետ, կա՛մ նրանց լռությամբ Ադրբեջանը ստացել է Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման համաձայնություն, կա՛մ Հայաստանի ինքնաօտարումը Արցախի հետ կապված հարցերից Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել ինչ-որ փուլում դրա գործարկմանը գնալու համար:
Միգուցե, Ադրբեջանի համար ազդակ է նաև ստեփանակերտյան որոշ ուժերի` Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, սակայն որքան ես եմ հասկանում, Արցախում շատերը դա ընդունում են որպես ադրբեջանացում և այդ գործընթացի դեմ մեծ հակազդեցություն կա:
Համենայ դեպս, Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն, անկասկած, չի բխում հայկական շահերից»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։