04/08/2023 13:12
ՀՀ քաղաքացիների 94,4 տոկոսի համար ընդունելի չէ, որ Արցախի բնակչությունը լինի Ադրբեջանի կազմում (Տեսանյութ)
Հայաստանի քաղաքացիների ավելի քան 94%-ն անհնար է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, որպես ազգային փոքրամասնություն, լինեն Ադրբեջանի կազմում։
«1,1 տոկոսը նշել է, որ, այո՛, ընդունելի է, 2,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի է, 5,9 տոկոսը նշել է, որ ավելի շուտ՝ ոչ, ընդունելի չէ, միանշանակ ոչ նշել է 88, 9 տոկոսը»,- ասաց նա։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչության 94,4 տոկոսը նշել է՝ ընդունելի չէ, որ Արցախի բնակչությունը, որպես ազգային փոքրամասնություն, լինի Ադրբեջանի կազմում։