04/08/2023 09:51
«Ժողովուրդ». Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր դառնալու համար իշխանության ներսում 3 թեկնածուի անուն է պտտվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետի ավարտին քիչ է մնացել, և քաղաքական իշխանության ներսում կռիվ կինո է հասունանում: Բանն այն է, որ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր դառնալու համար իշխանության ներսում 3 թեկնածուի անուն է պտտվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր դառնալու համար պայքարում են ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, իսկ թե ի վերջո որ թեկնածուին հավանություն կտա քաղաքական իշխանությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան՝ դատական համակարգում երեք անուն է շրջանառվում։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: Վերջինս ընտրվել է 9 տարով»։