04/08/2023 14:04
Արմավիրում 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել, նա գրություն է թողել
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արմավիր «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպաություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։ Նա վերջերս էր վերադարձել Եվրոպայից։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։