04/08/2023 18:40
Ֆինանսների նախարարը և ԱՄԷ նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության նոր հեռանկարների լայն շրջանակ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:
Ըստ աղբյուրի՝ դեսպան Ալ Մուլլան իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեությամբ կաջակցի երկու երկրների միջև հարաբերությունների էլ ավելի խորացմանը և առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության նոր հեռանկարների լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը: