04/08/2023 10:00
«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համակարգի համար շարունակում է օտար մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ դատախազներ, դատախազությունում տարբեր պաշտոն զբաղեցնողներ, վարչության պետեր և այլք մինչ «գլխավորին զանգահարելը» մեկը մյուսին զանգահարում խորհրդակցում են՝ ինչ անել. եթե զանգահարեն ՀՀ գլխավոր դատախազին, հանդիպում խնդրեն, կմերժի՞, թե՞ կընդունի: Ասել է թե՝ գլխավոր դատախազը համակարգի զգալի մասի հետ շփվում է բացառապես պաշտոնական գրությունների միջոցով, և դատախազներից շատերի հետ մարդկային շփում, անգամ հեռախոսային քննարկում չկա:
Դատախազության շատ աշխատակիցներ չգիտեն՝ ում դիմել, իրենց խնդիիրների ու առաջացած հարցերի դեպքում ում հետ քննարկել: Ինչո՞ւ է գլխավոր դատախազը այնպիսի դիրք ընդունել, որ համակարգում շփվում է բացառապես իր մտերիմների, համակարգի նորեկների հետ, իսկ մարզային դատախազների, անգամ վարչության պետերի համար հասանելի չէ: Այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից:
Գլխավոր դատախազի խորհրդականը հերքեց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազի ղեկավարությամբ յուրաքանչյուր օր տեղի են ունենում հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցում են Գլխավոր դատախազության վարչությունների, Երևան քաղաքի և մարզերի տասնյակ դատախազներ»։