04/08/2023 23:13
Ոչ սթափ վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել. տեսանյութ
Օգոստոսի 4-ին Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա: Ստուգվել է վարորդի սթափությունը. պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է: Արձանագրությունը կազմելիս վարորդը պարեկներին է մեկնել 100 դոլար և խնդրել, որ արձանագրություն չկազմեն: Չենթարկվելով հակաօրինական գործողություն չանելու պահանջին՝ վարորդին, այնուամենայնիվ, հաջողվել է փողը դնել պարեկներից մեկի գրպանը:
Կաշառք տալու կասկածանքով պարեկները Արտաշատի բնակիչ 54-ամյա տղամարդուն ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Տղամարդը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: