04/08/2023 12:46
Միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ տա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների մուտքն Արցախ»,- «Թվիթեր»-ում գրել է Փալոնը: