05/08/2023 12:04
«ՀայաՔվեին» միացել են նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ (Տեսանյութ)
Մարզերում «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ, որոշ դեպքերում նույնիսկ տեղական ավագանու ՔՊ անդամներ միացել են «ՀայաՔվեին», ասուլիսում հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Միացել են սկզբունքայնորեն, հետևյալ հիմնավորմամբ, որ մենք մեր սեփական ղեկավարությանը երբևիցե մանդատ չենք տվել Արցախն Ադրբեջանի կազմում թողելու։ Նույնիսկ իրենց դեպքում եղել է որոշակի բողոքի գործողություն՝ սեփական կուսակցական ղեկավարության դեմ։ Կարծում եմ՝ սա կարևոր նախադեպ է։
Առաջիկայում այս գաղափարը տարածվելու է հենց ՔՊ կուսակցության ներսում, ավելի ու ավելի շատ անդամներ, որոնք նաև պաշտոններ են զբաղեցնում, կարծում եմ, հետ են կանգնելու Արցախի հանձնման աղետալի ուղեգծից՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում Արցախում, որ այդ մարդկանց սովն ու արյունը մնալու է իրենց խղճին։ Կարծում եմ՝ դա տեղի է ունենալու», - նշեց Չալաբյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24