05/08/2023 21:42
Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում իրադարձությունները, մասնավորապես` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև սևծովյան հացահատիկային գործարքի վերականգնումը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը: