05/08/2023 19:37
Սևանա լճի լողափերից մեկում վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակահարել է 42-ամյա տղամարդու
Սևանա լճի լողափերից մեկում վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակահարել է 42-ամյա տղամարդու, տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել Ծովագյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխվել 17-ամյա պատանին և վիճաբանության երեք մասնակիցներ:
Բաժնում 17-ամյա տղան խոստովանել է,, որ ինքն է դանակով հարվածել 42-ամյա տղամարդուն։ Ձերբակալվածներից մեկն էլ խոստովանական ցուցմունք է տվել, որ բռունցքով հարվածել է 42-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
17-ամյա տղանն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն: