05/08/2023 15:57
Հարևանի տանն աշխատելիս՝ էլեկտրահարվելու հետևանքով մահացել է
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 10։15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 11 խումբը կանչով մեկնել է Ղափանցյան փողոցի 29 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է էլեկտրահարվելու հետևանքով, աշխատանքներ կատարելիս է եղել իր հարևանի տանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։