05/08/2023 18:41
Ձմերուկը` որպես տորթ. Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է, թե ինչպես են շրջափակված Արցախում նշում երեխաների ծննդյան օրը։
«Ահա այսպիսինն է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում:
30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր է՝ արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- «Թվիթեր»-ում նշել է Բադալյանը։