05/08/2023 11:28
Բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախը հանձնելուն (Տեսանյութ)
«ՀայաՔվեին» միացել է ավելի քան 58.000 քաղաքացի, ամփոփիչ ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների 53 տոկոսը պատարստակամություն է հայտնում միանալու, և այն 47 տոկոսը, որը դեմ է կամ չկողմնորոշված, զգալի մասը համարում է՝ պետք է ավելի արմատական միջոցների գնալ, զենքով պայքարել թշնամու դեմ։ Ուստի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանն ու թուրքադրբեջանական տանդեմի պարտադրանքին ենթարկվելուն և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելուն։
Դեմ է այն քաղաքական կուրսին, որը երկրում իրականացվում է», - ասաց Չալաբյանը։