05/08/2023 17:33
Դուք պարտավոր եք դեմքով և անունով հիշել 2018-ին երկիրը բռնազավթած և մեր ժողովրդի գլխին անասելի տառապանքներ բերած բոլոր-բոլորին. արցախցի
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը դիմել է աշխարհի չորս ծագերում ապրող ու մտածող հայրենակիցներին:
«Այն, ինչ այսօր կատարվում է հայկական իրականությունում և հայկական իրականության հետ, կամա թե ակամա ինձ ստիպում է, որպես Արցախում ծնված ու ապրող, հաղթանակներ ու պարտություն տեսած հայ, դիմել աշխարհի չորս ծագերում ապրող ու մտածող հայրենակիցներիս և ասել.
-Դուք պարտավոր եք դեմքով և անունով հիշել 2018-ին երկիրը բռնազավթած և իրենց ազգադավ կառավարման արդյունքում մեր ժողովրդի գլխին անասելի տառապանքներ բերած բոլոր-բոլորին, դրանք լինեն օրենսդիր, գործադիր, դատական իշխանավորներ, թե դրանց կամակատարներ...
Դուք պարտավոր եք նրանց հիշել և ձեզնից կախված ամեն հնարավորն անել, որպեսզի այդ վիժվածքներից ամեն մեկը, անկախ գրաված դիրքից ու պաշտոնավարման ժամկետից, երբեք չունենա երկրային ու երկնային դատաստանից պլստալու հնարավորություն...
Իսկ այն, որ Արցախը հերթական անգամ դուրս է գալու է արտաքին ու ներքին թշնամիների համատեղ ջանքերով ստեղծած այսօրվա ծանր վիճակից, դրանում չկասկածեք...»,- Facebook-ում գրել է Հասրաթյանը: