05/08/2023 18:31
«Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը ծանր վնասվածք է ստացել
Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը ծանր վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների կտրվածք:
Ֆուտբոլիստն արդեն ծնկի վիրահատության է ենթարկվել, որն անցել է բարեհաջող։ Ապաքինման համար կպահանջվի մի քանի ամիս։
«Մաղթում ենք Մելքոնյանին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ»,- ասվու է «Ուրարտու»-ի տարածած հաղորդագրությունում: