05/08/2023 16:35
Սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը աղետ է. Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով բացել Լաչինի միջանցքը։
«Ավելի քան 30 000 երեխա ու նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում ութ ամիս է` ապրում են շրջափակման և տանջանքների մեջ։ Շրջափակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` առանց կյանքեր փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:
Սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի երեխաները սկսեն բուժվել և առողջանալ: Պետք է սկզբունքային և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովվի Լաչինի միջանցքով»,- նշել է Մխիթարյանը: