06/08/2023 11:52
«Բացե՛ք Լաչինի ճանապարհը». Արթուր Աբրահամի կոչը` ՄԱԿ-ին ու քաղաքակիրթ աշխարհին (տեսանյութ)
Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:
Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում:
30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է:
Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել:
Բացե՛ք Լաչինի ճանապարհը»,- ասվում է Արթուր Աբրահամի ուղերձում: