06/08/2023 11:17
Արցախցին Գյումրիում «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ
Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Արցախի ներկայացուցիչների մարզադաշտ մտնելուն պես՝ մարզադաշտ է մտել նաև արցախյան պատերազմի մասնակից Գոռ Մուրադյանը և «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը։
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խոսքով՝ ոստիկանները Գոռ Մուրադյանի ձեռքից խլել են պաստառը և խնդրել արագ հեռանալ։