06/08/2023 13:31
Կարևոր է, որ զգույշ և մտածված քայլեր ձեռնարկենք. պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա. Ռուբեն Վարդանյան
Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, ապա նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի պրոպագանդայից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բաց չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդառության, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Կարևոր է, որ մենք զգույշ և մտածված քայլեր ձեռնարկենք՝ Արցախում/Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետից խուսափելու համար։ Երբ սա ապահովվի, մենք կկարողանանք անձամբ քննարկել ընթացիկ քաղաքական խնդիրները:
Արցախը հետևողականորեն իր պատրաստակամությունն է հայտնել միջազգային մեխանիզմների շրջանակներում բանակցությունների. այժմ պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա, պատերազմ հրահրելու և արցախահայությանը սովի մատնելու պայմաններ ստեղծելու փոխարեն, ստանձնի պատասխանատվություն»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։
If international mediators genuinely desire Baku-Stepanakert direct talks within the international mechanisms, they should refrain from advocating for the so-called Aghdam road until the #LachinCorridor is fully open and free from checkpoints that could lead to Armenians being…
— Ruben Vardanyan (@RubenVardanyan_) August 5, 2023