Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում Թուրքիան նպատակային կերպով և անընդհատ խորացնում է հետաքրքրությունն ու ներգրավվածությունը հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող գործընթացների հարցում։ Միանշանակ է, որ Անկարայի նպատակը տարածաշրջանում օբյեկտիվորեն թուլացող ռուսական ազդեցությունը թուրքականով լցնելու քաղաքական ուղեգծի առաջմղումն է։ Ընդ որում, այս ուղեգիծն իրակականացում է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի միջև մանևրի թուրքական հայտնի գործիքակազմով։
Որպես նշվածի վառ ապացույց, ոչ միայն անցած 2 ամիսների, այլ անգամ սկսվող շաբաթվա ընթացքում Թուրքիայից արտահոսած ուշագրավ քարոզչական թեզերն են։
Տարածաշրջանին այսօր անդրադարձել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, նաև Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է ներառված Թուրքիայի կառավարության այսօրվա նիստի, ինչպես նաև ակնկալվող Էրդողան-Պուտին բանակցությունների օրակարգերում։ Բացի այդ, բավականաչափ ուշագրավ հրապարակումներ են տեղ գտել թուրքական իշխանամերձ մամուլում, որոնք, տվյալ դեպքում, հաստատ պատահական չեն։
Նշված նյութերին, ինչպես նաև տարածաշրջանային առանցքային զարգացումներին առավել մանրամասն և առաջինը կարող եք հետևել մեր տելեգրամյան ալիքի միջոցով, որի հղումը մեկնաբանությունների հատվածում է»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: