07/08/2023 11:20
Կրակոցներ՝ Երեւանում. գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է. Shamshyan
Երեւանում այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 39-ամյա Արսեն Հովսեփյանն է: Ոստիկանները պարզել են, որ Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի մոտ անհայտ անձը կրակել է Ա. Հովսեփյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով էլ վերջինս հիվանդանոցում մահացել է:
Հայտնաբերվել են 1 պարկուճ եւ 2 գնդակ, իսկ Արթուր Գորգոթյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, ոստիկաններին եւ քննիչներին է ներկայացրել 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք:
Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: