07/08/2023 17:54
2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները։
2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022թ. շուրջ 189 հազար, 2019 թ․ 202 հազար զբոսաշրջիկ):
Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից: