07/08/2023 16:22
Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի հետ մեզ բլոկադայի են ենթարկել. Արթուր Օսիպյան (Տեսանյութ)
Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ռուս խաղաղապահներին ուղղված նամակին։
«Մենք դիմել էինք իրենց, որպեսզի ապահովեն Հակարիի կամրջով խաղաղ ավտոերթը։ Ստացել ենք անհեթեթ պատասխան, ըստ որում, նոյեմբերի 9-ի համաձայնագրում երթի ապահովում չկա։ Հիմա թող ռուսները բացատրեն, թե ի՞նչ տարբերություն՝ մի ավտո է խաղաղ երթևեկում Լաչինի միջանցքով, թե 10 ավտո։ Մենք տեսանք, որ ռուսները հրաժարվում են իրենց վրա վերցրած պարտականություններից, և մեծ կասկածանքներ կան, որ ռուս խաղաղապահները հենց Ադրբեջանի հետ մեկտեղ մեզ բլոկադայի են ենթարկել։ Նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ օկուպացիոն զորքեր են»,-նշում է Օսիպյանը։
Նրա խոսքով՝ սրանով իրենք չեն ընկճվում և պայքարը շարունակելու են։
Մանրամասները՝ տեսանյութում