07/08/2023 21:58
Նախարարությունից ուղղորդում են աշխատանք գտնելու ցանկություն ունեցող զորացրված անձանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել։
«2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված հարգելի՛ քաղաքացիներ,
եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում՝ առաջարկում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ հաղորդագրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրել Ձեր անուն-ազգանունն ու հեռախոսահամարը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնելու և դրանում ընդգրկելու համար։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ հղմամբ», - նշված է հայտարարությունում։