07/08/2023 17:03
«Լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»․ Կարմիր խաչը Վագիֆ Խաչատրյանից երկտող է փոխանցել
Կարմիր խաչն այցելել է առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»․ ArmeniaSputnik-ին հայտնել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:
«Ասել են՝ դեղեր է խմում, իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիվանդություն չէ, այլ վիրահատական է: Պայքարում ենք հորս հետ բերելու համար»։
Կարմիր խաչը չի խոստացել, որ կարող է տեսազանգ ապահովել ընտանիքի և Վագիֆ Խաչատրյանի միջև։