07/08/2023 16:44
Ավտոերթով Հակարիի կամուրջ գնալու շոուն Արայիկ Հարությունյանի կողմից էր համակարգվում․ Հակոբյան
Որևէ մեկը սպասում էր, որ այդ ոչ ադեկվատ անձի պահանջները պետք է ռուս խաղաղապահները կատարեի՞ն։ Ըստ Mediahub-ի, այսպես է արձագանքել Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ «Արցախի հեղափոխական» կուսակցության Արթուր Օսիպյանի հրապարակմանը, ըստ որի, ռուս խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել դեպի Հակարիի կամուրջ ավտոերթով գնալ ցանկացողներին։
Ըստ Հակոբյանի՝ Վերածննդի հրապարակում հայնտված ավտոբուսներն այդտեղ են Արցախի իշխանության, մասնավորապես, Արայիկ Հարությունյանի ջանքերով։
«Դա Արայիկ Հարությունյանի գործելաոճն է, իսկ այդ մարդը Արցախի նախագահի խոսափողն է։ Պարզ երևում է, որ ինչ-որ շոու ապահովելու համար է արվում այդ ամենը, ինչ-որ մեսիջներ է Հարությունյանը փորձում այդ ձևով հասցնել»,- նկատել է նա։
Մետաքսե Հակոբյանը նաև վստահություն է հայտնել, որ որևէ մեկը չէր պատրաստվում Հակարիի կամուրջ գնալ։
«Իրենք պատրաստվում էին գնալ Հակարիի կամուրջ, ու ռուս խաղաղապահները չեն ուղեկցո՞ւմ։ Թող 500 մարդու բերեին, որ կգնար այդ մարդու հետ։ Եթե այդքան գնացող լիներ, ռուս խաղաղապահները կուղեկցեին»,- ասել է պատգամավորը։