09/08/2023 20:55
Ինչպես գրանցվել «Road Control» հավելվածում և արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները. Ուղեցույց
«Road Control» այս հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվանգության ապահովմանը։
Գրանցման կարգն այսպես է։ Ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Googl Play-ից, iOS-ում apple store-ից), այնուհետև մտունում եք ներբեռնած հավելված, սեղմում գրանցվել։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձեր անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը, այնուհետև ուսումնասիրում եք դրույթները, համաձայն լինելու դեպքում՝ տալիս եք ձեր համաձայնությունն, այնուհետև սեղմում շարունակել կոճակը, որից հետո կարճ հաղորդագրություն եք ստանում կոդի տեսքով բջջային հեռախոսահամարին, որը մուտքագրելուց հետո սեղմում եք մուտք կոճակը։
Գրանցումը հաջողությամբ անցնելուց հետո հավելվածը թույլ է տալիս ընտրել երեք տարբերակներից մեկը՝ «Տեսանկարահանում», «Լուսանկարահանում» և «Շարունակական տեսանկարահանում»։ Ընտրելուց հետո նկարահանում եք մեքենան, որից հետո հարկավոր է նշել մեքենայի խախտման տեսակը և լրացնել մեքենայի համարանիշը։ Տվյալները լրացնելուց հետո սեղմում եք շարունակել կոճակը։