09/08/2023 20:27
Սիրիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ, այդ մասին նա ասել է Skynews-ին տված հարցազրույցում։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա Անկարայի առաջարկած պայմանների պատճառով։ Ստեղծված իրավիճակում նրա հետ բանակցություններ սկսելը կնշանակեր ճանաչել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիան։ Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»,- նշել է Ասադը։