09/08/2023 20:12
Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում․ Forbes-ն անդրադարձել է Արցախի հումանիտար ճգնաժամին
Forbes-ը անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։
ՄԱԿ-ի փորձագետների խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նկարագրեց այն կրիտիկական իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, իրավիճակը հասել է աղետի․ «Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամսում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շտապ օգնություն է պահանջում՝ առանց որևէ այլ արդարացման»։