Որոշել ենք բազմապատկել մեր ջանքերը և ցույց տալ, որ անգամ այսպիսի իրավիճակներում մեր ուժերով շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյան

09/08/2023 11:24

Որոշել ենք բազմապատկել մեր ջանքերը և ցույց տալ, որ անգամ այսպիսի իրավիճակներում մեր ուժերով շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյան


Արցախի լիակատար պաշարման պայմաններում «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել և արդեն սկսել է Արցախի բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր իրականացնել:

Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումների լիակատար արգելափալումը ծանր իրավիճակ է ստեղծել Արցախում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործակալությունը, համագործակցելով «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ, մի շարք ծրագրեր է նախաձեռնել:

«Ընտրվել են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել հենց Արցախում՝ տեղական ռեսուրսներով, քանի որ այս պահին դեպի Արցախ որևէ բեռնափոխադրում չի իրականացվում: Մեր բոլոր այն ծրագրերը, որոնք կապված էին փոխադրումների հետ, այս պահին սառեցված են: Ստեղծված իրավիճակում խնդիրները բազմաթիվ են ու, բնականաբար, մեր գործակալությունը չի կարող ձեռքերը ծալած նստել: Ընդհակառակը՝ մենք որոշել ենք բազմապատկել մեր ջանքերը, և ցույց տալ, որ անգամ այսպիսի իրավիճակներում մեր ուժերով շատ բանի կարող ենք հասնել»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:

Ծրագրերից մի քանիսն արդեն մեկնարկել են, մյուսները գտնվում են նախապատրաստական փուլում:

Էլեկտրամոբիլով հղիների և հիվանդների՝ հիվանդանոց տեղափոխման ծրագիր: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 27-ին, և ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ հարակից գյուղերից արդեն շուրջ 200 հղի կին և հիվանդ է տեղափոխվել հիվանդանոցներ: Լիակատար պաշարման հետևանքով բենզինի ու դիզվառելիքի բացակայությունը բնակչության տեղաշարժի լուրջ դժվարություն է առաջացրել: Այս իրավիճակում հղի կանանց ու առողջական խնդիրներ ունեցողներին ժամանակին հիվանդանոց տեղափոխելը կենսական կարևորություն ունի:

Թիթեղյա վառարանների տրամադրում սոցիալապես անապահով խմբերին: Այս ծրագիրը նույնպես արդեն մեկնարկել է և ենթադրում է վառելափայտի համար նախատեսված թիթեղյա վառարանների պատրաստում և տրամադրում անապահով խմբերին: Անցած ձմռանը ևս «Մենք ենք մեր սարեր» գործակալությունը նման ծրագիր է իրականացրել՝ հաշվի առնելով այն, որ հոսանքազրկման և գազազրկման պայմաններում այդպիսի վառարանները բնակչության համար առաջնային նշանակություն են ստանում:

«Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիր: Այն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանը: 7-րդ դարի վանական համալիրի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի սոցիալական և կրթական ենթակառուցվածքների վերանորոգում: Գյուղը գտնվում է Հակոբավանքի հարևանությամբ: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել Քոլատակ գյուղի դպրոցը և համայնքային ենթակայության մի քանի տիրազուրկ տներ՝ կարիքավոր ընտանիքների տրամադրելու համար:

Ամառային ճամբարների կազմակերպման ծրագիր: Այս ծրագրի շրջանակում կազմակերպվել են ինչպես «Մունք» տեխնոդպրոցի ճամբարը, բակային ճամբարներ երեխաների համար, այնպես էլ ուսումնամարզական պարապմունքներ և մրցույթներ:

Սոցիալական ճաշարանի ծրագիր: Այն գտնվում է նախապատրաստական փուլում և մեկնարկելու է առաջիկա օրերին: Լիակատար պաշարման այս օրերին, երբ հատկապես բնակչության խոցելի խմբերը հայտվել են սնունդ հայթայթելու մեծագույն դժվարության առջև, այս ծրագիրը հրատապ կարևորություն ունի:

Ձիակառքերով բեռնափոխադրումների իրականացում: Բենզինի ու դիզվառելիքի բացակայության հետևանքով կտրվել է գյուղից քաղաք, քաղաքից գյուղ կապը: Այս իրավիճակում կենսական է ձիակառքերի միջոցով բեռնափոխադրումների իրականացումը: Ծրագիրը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում և կմեկնարկի առաջիկայում:

«Մենք ենք մեր սարերը» գործակալության թիմը շարունակելու է նախաձեռնել և գործակալության նվիրատուների աջակցությամբ իրականացնել նոր ծրագրեր, որոնք ուղղված են շուրջ ութ ամիս ադրբեջանական շրջափակման, իսկ հունիսի 15-ից՝ լիակատար պաշարման մեջ ապրող արցախահայության բազմաթիվ խնդիրների մեղմմանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 26/11/2024 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) 26/11/2024 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) 26/11/2024 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան 26/11/2024 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ 26/11/2024 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) 26/11/2024 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան 26/11/2024 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան 26/11/2024 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 26/11/2024 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը 26/11/2024 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 26/11/2024 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան 26/11/2024 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ 26/11/2024 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել 26/11/2024 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել 26/11/2024 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը 26/11/2024 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 26/11/2024 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 26/11/2024 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ 26/11/2024 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ 26/11/2024 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները 26/11/2024 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի 26/11/2024 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով 26/11/2024 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին 26/11/2024 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում 26/11/2024 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը 26/11/2024 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է 26/11/2024 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում 26/11/2024 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել 26/11/2024 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը 26/11/2024 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 26/11/2024 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 26/11/2024 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում 26/11/2024 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան 26/11/2024 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք 26/11/2024 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին 26/11/2024 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» 26/11/2024 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն 26/11/2024 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով 26/11/2024 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը 26/11/2024 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից 26/11/2024 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» 26/11/2024 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել 26/11/2024 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը 26/11/2024 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Տվյալ բաժնի վերջին նյութերը