09/08/2023 11:53
Ներկայանում է որպես Ստեփանակերտում բնակվող կին ու գումարներ պահանջում. Արցախի ոստիկանությունը զգուշացնող հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զգուշացնող հայտարարություն է տարածել:
«ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին և, թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները:
Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:
Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։
ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը`
(047) 94-21-16»,- ասվում է հայտարարությունում: