09/08/2023 22:22
Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացի մասին
«Ադրբեջանը գտնվում է երկկողմ միջպետական մակարդակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերջնական նպատակի համար»։ Այդ մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու»:
Միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին «դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունները», բարեխղճորեն մասնակցել հետկոնֆլիկտային կարգավորման բանակցություններին,- ասվում է հայտարարության մեջ։