09/08/2023 14:08
ՌԴ-ում ՀՀ դեսպանը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Դաուրեն Աբաևին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, ինչպես նաև ինտեգրացիոն կառույցների շրջանակներում հետագա համագործակցության հարցեր։
Դեսպան Հարությունյանն իր գործընկերոջ հետ զրույցում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ուշադրություն է դարձվել Ադրբեջանի կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղում ներկայիս հումանիտար աղետին։
Տեղի է ունեցել նաև մտքերի լայն փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։