09/08/2023 14:35
Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձ է կատարել Հարավային կովկասում տիրող իրավիճակին:
Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` նա նշել է, որ այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել, գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի նախագահն ասել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացվող օպերացիաները շարունակական բնույթ են կրելու:
Բացի այդ, Էրդողանը նշել է, որ այդ գործողությունները, իբր, համաձայնեցված են իրաքյան իշանությունների հետ: